Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ 10.04.2015

Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը: Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական...

Դրամական պարգև և ծաղիկներ` ցեղասպանությունը վերապրած տարեց կանանց 07.04.2015

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիրի մարզում ցեղասպանությունը վերապրած հարյուր և ավելի տարեկան  վեց կանանց ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանց փոխանցելով 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր և ծաղիկներ: Մարզպետը Հանրապետության նախագահի կողմից շնորհավորեց նրանց տոնական օրվա առթիվ` մաղթելով առողջություն և տոկունություն: Գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը` տարեց կանայք շնորհակալություն...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2015

 Սիրելի Կանայք, մեծագույն սիրով շնորհավորում եմ բոլորիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը: Ձեզանով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը: Իսկ այս օրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի...

Արմավիրի մարզի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի աշխատակազմը, համայնքների ղեկավարները, կրթական, առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և ծաղիկներ խոնարհեց...

Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 02.04.2015

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի ղեկավարությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր համալսարանի ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ <<Կանք ու կլինենք>> խորագիրը կրող համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Արմավիրի մարզային հանձնաժողովը:...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2015թ. մարտ ամսին կատարված աշխատանքների մասին 02.04.2015

2015 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում մարտ ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 405 ընտանիք, որից 276-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1816 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 427 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 113 ընտանիքի 5. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 383 ընտանիքի 6. Ավանդի փոխհատուցում է տրվել 8 ընտանիքի:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35