Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը 31.03.2015

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, Արմավիրի մարզում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանի մոտ այսօր տեղի ունեցավ համապատասխան հանձնաժողովի անդրանիկ նիստը: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի գլխավորությամբ հանձնաժողովը քննարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցի առթիվ Արմավիրի մարզում տոնակատարությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ծրագիրը: Հանձնաժողովի անդամները...

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 31.03.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի առաջարկությամբ նախ քննարկվեց լրացուցիչ արձակուրդի հետևանքով բաց թողնված դասաժամերի լրացման հարցը: Քննարկման արդյունքում որոշվեց ուսումնական շաբաթը թողնել 5-օրյա, և...

Տեղի է ունեցել Արևադաշտ համայնքի նոր դպրոցի հիմնարկեքը 30.03.2015

ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում մարտի 28-ին տեղի է ունեցել նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը` նախագահությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել է Հայ կրթական հիմնարկությունը` հաշվի առնելով 1984 թվականից համայնքում գործող փայտաշեն դպրոցի անմխիթար վիճակը: Կազմակերպության կողմից դպրոցի կառուցման նպատակով կհատկացվի ավելի քան 110...

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ 27.03.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը 27.03.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատու պաշտոնյաները, ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետը: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Երվանդ Էլիբեկյանը ներկայացրերց 2015 թվականի...

Քննարկվեցին հողօգտագործման բնագավառում առկա խնդիրները 20.03.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուսայանի, Ֆելիքս Բաշոյանի, կոմիտեի, ինչպես նաև մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին հողօգտագործման բնագավառում մարզում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35