Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությունը 18.04.2015

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված երկու խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:  Խաչքարերը կանգնեցվել են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Արթուր Բույուկլյանի, Մանուել Էքսուզյանի, Ղևոնդ Դիրացույանի և Սլավա Ավանեսյանի հովանավորությամբ: Միջոցառմանը...

Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ 18.04.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ: Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման...

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզում 17.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվեց <<Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ, մարզի տարահանման հանձնաժողովի նախագահ, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ,...

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը 16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթում <<Անմոռուկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ>> վերտառությամբ հոդվածը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարնը Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ չի վաճառել և չի վաճառում: <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը սուտ է և իրականության հետ որևէ կապ չունի:  Ի լրումն ասվածի նշենք,...

Պարգևատրումներ՝ Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Ոստիկանության օրվա առթիվ այսօր ընդունեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին և վարչության  մի խումբ աշխատակիցների: ՀՀ ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց ոստիկանության մարզային վարչության 15 աշխատակցի: Շնորհավորելով պարգևատրվածներին և համակարգի ողջ աշխատակիցներին...

Միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 15.04.2015

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում այսօր Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ <<Հավերժի ճամփորդը>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արաքս համայնքի ղեվարը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53