Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները 29.04.2015

Ցեղասպանության մեկդարյա տարելիցի շրջանակներում այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդ Հայաստան» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Միջոցառումը պատկերավոր կերպով արտացոլում էր հայ ժողովրդի անցյալի ու ապագայի շաղկապումը, մահվանն ու արհավիրքին միշտ հակադրվող ապրելու և ստեղծագործելու անսահման տենչը, կառուցելու և հարատևելու մեծ ձգտումը:...

 Կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը

Կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 28.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը` նվիրված հայ ժողովրդի բոլոր ժամանակների հաղթանակներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի...

 Քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր 28.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցի շրջանակներում մարզում նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող մանրամասներ: Կարևորելով  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու իրականացումը` մարզպետը նախանշեց...

 Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը 28.04.2015

Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց 7-րդ դարի 1-ին կեսին Այգեշատ համայնքում կառուցված Թարգմանչած եկեղեցի` ծանոթանալու 2012 թվականից պետական աջակցությամբ իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:  Վերականգնման նախագծի հեղինակները նախարար Հասմիկ Պողոսյանին զեկուցեցին, որ տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են,...

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում 27.04.2015

Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ <<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, դպրոցի բարերար Հրանտ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառման սկիզբն ազդարարեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

 Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին 24.04.2015

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց հատուկ մշակված ծիսական արարողակարգ` բարեխոսություն հայցելով արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր հռչակված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53