Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծում` Ամբերդ համայնքում 20.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Ամբերդ համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, որն իրականացրեց Արմավիրի հոգևոր թեմի սպասավոր Տեր Մեսրոպ ավագ քահանա Ալոյանը: Խաչքարը կանգնեցվել է մոսկվայաբնակ գործարար Սամվել Բաբայանի հովանավորությամբ, <<Հիշում եմ և պահանջում>> խորագրի ներքո: Ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի` միջոցառում տեղի ունեցավ նաև Ամբերդ համայնքի միջնակարգ դպրոցում, որի ընթացքում...

Հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 20.04.2015

Արմավիրի մարզպետարանի և փաստաբանների պալատի մարզային գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ այսօր Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ <<...Կոչեմ ապրողաց>> խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հուշ-ցերեկույթին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, փաստաբանների...

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացում Փարաքար գյուղում 19.04.2015

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման և խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, միջոցառմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման կարգը իրականացվեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Բացման խոսքում...

Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությունը 18.04.2015

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված երկու խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:  Խաչքարերը կանգնեցվել են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Արթուր Բույուկլյանի, Մանուել Էքսուզյանի, Ղևոնդ Դիրացույանի և Սլավա Ավանեսյանի հովանավորությամբ: Միջոցառմանը...

Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ 18.04.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ: Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման...

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզում 17.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվեց <<Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ, մարզի տարահանման հանձնաժողովի նախագահ, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35