Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 01.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին 

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոց

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոց 28.05.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մայիսի 28-ին այցելեց Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոց, ուր արդեն սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Կրթօջախը հիմնանորոգվում է կանադահայ բարերար Արմեն Նալբանդյանի անմիջական աջակցությամբ: Դպրոցի տնօրենի և շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատուի ուղեցությամբ մարզպետը շրջեց կրթօջախում, ծանոթացավ ընթացող աշխատանքներին` հորդորելով մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակի պահպանման վրա և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնել...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 25.05.2015

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր...

ՀՀ Արմավիրի մարզի կրթօջախներում այս տարի ևս հնչեց վերջին զանգը

ՀՀ Արմավիրի մարզի կրթօջախներում այս տարի ևս հնչեց վերջին զանգը 22.05.2015

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում այսօր հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ` լի խոնարհումի, հուզմունքի և երջանկության ակնթարթներով: Մարզն այս տարի տվեց 2437 շրջանավարտ: Մի շարք կրթօջախներում ավարտական միջոցառումներն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նրանք եղան Մերձավան, Նորակերտ, Խորոնք, Մայիսյան, Մյասնիկյան համայնքներում: Օրվա առթիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 21.05.2015

Սիրելի՛ մանկավարժներ,ծնողներ և շատ սիրելի աշակերտներ Շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի կապակցությամբ Սիրելի՛ շրջանավարտներ, գեղեցիկ ավանդույթ դարձած հիշարժան այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում կյանքի նոր` որպես անհատ, որպես մասնագետ ու քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու, ինքնահաստատվելու կարևորագույն փուլը։ Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի...

Հանրապետությունում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով

Հանրապետությունում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով 21.05.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Բագարան համայնք, որտեղ նորագույն մեքենայացված տեխնոլոգիաներով բանջարեղենի մշակության ծրագիր է իրականացվում «Եվրոթերմ» ընկերության կողմից: Ընկերությունը 2014 թվականին Բագարանի սահմանային գոտում ձեռք է բերել շուրջ 900 հա տարածք և առաջին փուլում արդեն իսկ 250 հա տարածքի վրա սկսել է լոլիկի մշակություն իրականացնել: «Սրանք նոր տեխնոլոգիաներ են մեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53