Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 10.03.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ 19.02.2016թ. N23 որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ Արմավիրի մարզի 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի կազմկոմիտե, առարկայական հանձնաժողովներ, ինչպես նաև օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցը: 2016 թվականի փետրվարի 3-18-ը Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական...

Պարգևատրումներ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Պարգևատրումներ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 09.03.2016

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության բնագավառում մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի և տարիների անբասիր աշխատանքի համար թվով 5 մանկավարժ արժանացել է ՀՀ Արմավիրի մազպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին՝ 1. Անահիտ Պետրոսյան - (Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց) 2. Գոհար Հայրապետյան- (Գետաշենի միջնակարգ դպրոց) 3. Մանուշակ Կնյազյան- (Մեծամոր թիվ 1 հիմնական դպրոց) 4. Գալինա Ջահինյան- (Վաղարշապատ թիվ 1 հիմնական դպրոց) 5. Կարինե Վարդանյան - (Փարաքարի հիմնական...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2016

Գարնան գալու և բնության զարթոնքի հետ մեկտեղ, առաջին տոնը, որը մենք նշում ենք, նվիրված է Ձեզ՝ սիրելի կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ։ Թույլ տվեք այս գարնանաբույր տոնի կապակցությամբ շնորհավորել Ձեզ` մաղթելով անձնական երջանկություն, քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն` ի շահ Հայաստան աշխարհի: Մարտի 8-ից սկիզբ առնող և մինչև ապրիլի 7-ը շարունակվող այս միամսյակը հիանալի ժամանակահատված է, որը լրացուցիչ հնարավորություն է մեզ ընձեռում արտահայտելու մեր սերն ու հիացմունքն այն անսահման...

Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառում` Թաիրովի միջնակարգ դպրոցում

Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառում` Թաիրովի միջնակարգ դպրոցում 02.03.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Թաիրովի միջնակարգ դպրոցում մասնակցեց Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Միջոցառման մասնակիցներին դպրոցում դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով: Օրվա առթիվ հյուրերը ներկա գտնվեցին տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ «Կարմիր գաթա» հեքիաթի բեմականացմանը,...

 Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 26.02.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Խորհրդակցությանը քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա ընթացիկ հարցերը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց բաց թողնված դասաժամերը լրացնելու վրա, որպեսզի հնարավոր լինի գիտելիքների նախատեսված պաշարն ամբողջությամբ փոխանցել...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը 18.02.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ջրօգտագործող ընկերությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28