Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետն այցելել է <<ԱՐՄ ՄԵԴ>> նորաբաց բժշկական կենտրոն

Մարզպետն այցելել է <<ԱՐՄ ՄԵԴ>> նորաբաց բժշկական կենտրոն 16.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքում նոր բացված <<ԱՐՄ ՄԵԴ>> բժշկական կենտրոն: Բժշկական հաստատության տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում` ծանոթացել իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին: Համբարձում Մաթեւոսյանին ներկայացվել է, որ հաստատությունը կարճ ժամանակահատվածում հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներոով,...

Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 13.09.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 42 մլն 149.86 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 18 մլն 967.44 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 23 մլն 182.42 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի...

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվում է Արմավիր քաղաքային համայնքի Շահումյան փողոցը

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվում է Արմավիր քաղաքային համայնքի Շահումյան փողոցը 13.09.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Արմավիր քաղաքային համայնքին, որի արդյունքում Շահումյան փողոցում սկսվել են փոսալցման եւ հարթեցման...

Տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

Տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն 12.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթեւոսյանի: Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի եւ մարզային տարահանման հանձնաժողովի անդամները, ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության, հանրապետական...

Մարզպետն ընդունել է Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահ Կամսար Ավետիսյանին եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի մարզիչներին

Մարզպետն ընդունել է Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահ Կամսար Ավետիսյանին եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի մարզիչներին 12.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահ Կամսար Ավետիսյանին եւ Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի մարզիչներին: Հանդիպմանը Կարատեի համահայկական ասոցիացիայի նախագահը մարզպետին է ներկայացրել Արմավիրի Շոտոկան կարատե֊դո խմբի 20-ամյա գործունեությունը եւ աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի տարբեր առաջնություններում ունեցած մեծաթիվ հաջողությունները: Կամսար Ավետիսյանը նշել է նաեւ, որ մարզչական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում...

 Քննարկվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը 11.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ավագ խորհրդական, հիմնադիրի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանի հետ: Համբարձում Մաթեւոսյանին է ներկայացվել հիմնադրամի կողմից 2004 թվականից մարզի 13 համայնքում կրթության, առողջապահության, երեխայի եւ ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման եւ վերանորոգման ուղղությամբ իրականացնվող համապարփակ զարգացման ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 17:34:04