Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 04.05.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:   Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ուշադրությունը հրավիրեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախից մարզ տեղափոխված շուրջ 66 դպրոցահասակ երեխաների ուսուցուման գործընթացը կազմակերպելու վրա` ընդգծելով, որ այդ երեխաները...

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց Վոլոգդայից ժամանած պատվիրակությանը

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց Վոլոգդայից ժամանած պատվիրակությանը 27.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՌԴ Վոլոգդայի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր մարզի առևտրատնտեսական զարգացման վարչության պետ Դիմիտրի Անտոնովը: Պատվիրակության կազմում էին Վոլոգդայի «Սպառողների միություն» հասարակական կամակերպության նախագահ Ինա Րեպինան, «Մակսի» առևտրական ցանցի կոմերցիոն տնօրեն Եվգենի Պագոդինը, «Հյուսիսային առևտրի տուն» ՍՊԸ-ի հիմնադիր Վյաչեսլավ Ցվետկովը, «Արսենալ Վին» ընկերության բաժնետեր...

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին 24.04.2016

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների, սրբերի բարեխոսության աղոթք` հայցելով միլիոնավոր սրբերի բարեխոսությունը...

 ՌԴ Վոլոգդայի նահանգապետը ապրիլի 24-ի կապակցությամբ հեռագիր է հղել մարզպետ Ա. Ղահրամանյանին

ՌԴ Վոլոգդայի նահանգապետը ապրիլի 24-ի կապակցությամբ հեռագիր է հղել մարզպետ Ա. Ղահրամանյանին 22.04.2016

ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Աշոտ Սարգսի, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մենք խոնարհվում ենք նրանց քաջության և հերոսության առջև, ովքեր պայքարեցին և չուրացան իրենց հավատը: Թող որ նոր սերունդները պահեն պատմության այդ սարսափելի էջերի հիշատակը, որպեսզի ողբերգությունն...

Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը

Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը 20.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: 2007 թվականից կրթօջախը համագործակցում է գերմանական տարբեր հաստատությունների հետ` Գյոթեի ինստիտուտ, Գերմաներեն լեզվի կենտրոն, Հալլե քաղաքի Ռայլի անվան դպրոց: 2009 թվականից մասնակցում է «Աշակերտների փոխանակում» ծրագրին, 2013 թվականից էլ դարձել է գերմաներեն լեզվի դիպլոմի դպրոց, և այդ ծրագրի շրջանակներում ունի...

Մարզպետն ընդունեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության Արմավիրի մարզի երեք մեդալակիրներին

Մարզպետն ընդունեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության Արմավիրի մարզի երեք մեդալակիրներին 20.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած Արմավիրի մարզը ներկայացնող երեք ծանրորդներին` Անդրանիկ Կարապետյանին (ոսկե մեդալ), Սիմոն Մարտիրոսյանին  և Վանիկ Ավետիսյանին (բրոնզե մեդալներ): Նրանց ուղեկցում էր Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Ընդունելությանը ներկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28