Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը 21.09.2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով. ամենուր տեղի ունեցան գրական-երաժշտական ցերեկույթներ, ծաղկեդրման արարողություններ: Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, օրվա առթիվ մարզ ժամանած օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները,...

Հիշատակի և ոգեկոչման միջոցառում` Արտիմետի միջնակարգ դպրոցում

Հիշատակի և ոգեկոչման միջոցառում` Արտիմետի միջնակարգ դպրոցում 20.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի Արտիմետի` Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի փառքի պուրակում այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ բացվեց կրթօջախի սաներ, Արցախյան պատերազմում անմահացած հերոսներ Մարտիրոս Բաբայանի, Կարեն Մնացականյանի, Ժորա Հակոբյանի և Արամ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող խաչքար-կոթող, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մեծ թվով արտիմետցիներ և հյուրեր:  Օրվա առթիվ կրթօջախում մեկտեղվել էր հոգու ցավն ու...

Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ` Լուկաշին համայնքում

Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ` Լուկաշին համայնքում 19.09.2016

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին ընդառաջ այսօր Լուկաշին համայնքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որոնց մասնակցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Տոնական օրվա առթիվ համայնքի Հունան Ավետիսյանի անունը կրող հուշապուրակում բացվեց Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված «Ամենափրկիչ Խաչ» հուշարձանը`օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր սպասավորների: Իսկ արդեն Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել...

Մեկնարկեց խաղողի մթերումը

Մեկնարկեց խաղողի մթերումը 15.09.2016

Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որի ընթացքին տեղում հետևեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շրջեց գործարանում, եղավ լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը: Լրագրողներին տված հարցազրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հավատարիմ մնալով մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրային պարտականություններին` ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղն այս տարի կմթերի 18 հազար 200 տոննա խաղող, 1 կգ-ը` 130 դրամով:...

Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 30-ամյակը

Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 30-ամյակը 02.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցն այսօր տոնեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, դպրոցին մոտ կանգնած մեծ թվով գործընկերներ, հյուրեր: Տարիների ավանդույթ ունեցող դպրոցը տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին՝ մեծ հպարտությամբ նրանց հաղորդակից...

Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Ա. Ղահրամանյանը եղել է մի քանի դպրոցում

Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Ա. Ղահրամանյանը եղել է մի քանի դպրոցում 01.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում 2016-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց, այնուհետև եղել է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներում: Մարզպետը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35