Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի պետական բժշկական քոլեջը տոնեց հմնադրման 20-ամյակը

Արմավիրի պետական բժշկական քոլեջը տոնեց հմնադրման 20-ամյակը 28.10.2016

Արմավիրի պետական բժշկական քոլեջն այսօր տոնեց հիմնադրման 20-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, առողջապահական և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլ ոլորտների պատասխանատուներ: Կրթօջախի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառման շրջանակներում մեծարվեցին բոլոր նրանք, ովքեր, իրենց ամենօրյա...

Ապագա համայնքում վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզը

Ապագա համայնքում վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզը 28.10.2016

ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում այսօր հանդիսավորությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզը, որը վերանորոգվել և կահավորվել է Թուրքիայում բնակվող նվիրյալ հայոդի Էֆրին Պաղի և նրա ընտանիքի կողմից` հանուն երեխաների անհոգ մանկության և բարօրության: Մանկապարտեզն այսուհետև կկոչվի բարերարի թոռնուհիների անունով` Միլա-Փաթիլ: Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի և Գուգարաց թեմի...

Ոստիկաններին նվիրված միջոցառում` Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում

Ոստիկաններին նվիրված միջոցառում` Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում 27.10.2016

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր կազմակերպվել էր «Ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին» խորագիրը կրող միջոցառում` նվիրված ոստիկաններին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոստիկանության և կրթության ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, հյուրեր: Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Տերունական...

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ 26.10.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:...

Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը

Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը 14.10.2016

Ինչպես ամեն տարի, այս տար ևս հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը Մրգաշատ համայնքում նշանավորվեց Մաճառի տոն համայնքային տոնախմբությամբ, որի կազմակերպումն աշնանային բերքահավաքից հետո համայնքում արդեն ավանդույթ է դարձել: Տոնական օրը մրգաշատցիների, նրանց ուրախությունը կիսող հարյուրավոր հյուրերի հետ անցկացրեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ` լի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և օրվա...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 13.10.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները: Մինչ օրակարգային հարցերին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08