Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 «Բաց դռների օր» առողջապահական միջոցառում` Արմավիրի մարզի բուժհաստատություններում

«Բաց դռների օր» առողջապահական միջոցառում` Արմավիրի մարզի բուժհաստատություններում 24.02.2017

ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատություններում փետրվարի 24-ից մինչև մարտի 22-ը կիրականացվի «Բաց դռների օր» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետները (նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, արյունաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ) կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն: Այցերի ժամանակացույց •Բժիշկ-մասնագետների խումբը «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով 23.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի համապատասխան հրամանով պարգևատրվել է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով, որն այսօր մարզպետին փոխանցեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը: Շնորհավորելով մարզպետին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգևատրվելու կապակցությամբ` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն իր հերթին շնորհակալություն...

Բերքի իրացման նոր հնարավորություն` գյուղացիական տնտեսությունների համար

Բերքի իրացման նոր հնարավորություն` գյուղացիական տնտեսությունների համար 22.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը «ԱՐԱՐԱՏ» սննդի կոմբինատի («Սարգիս-Կարոլինա» ընկերություն) տնօրեն Երվանդ Թարվերդյանը համայնքապետերին և գյուղացիական տնտեսությունների պատասխանատուներին ներկայացրեց Արմավիրի պահածոների նախկին գործարանի վերագործարկման ծրագրի արդյունքում նախատեսվող պտղի և բանջար-բոստանային կուլտուրաների մթերման ծավալը և նախնական արժեքը: Տեղեկացվեց նաև, որ մթերման գործընթացը, ցանկության դեպքում,...

Քննարկվեց Արմավիրի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը

Քննարկվեց Արմավիրի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը 22.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, մարզի զարգացման պլանավորման աշխատանքային խմբի համակարգող Փառանձեմ Կարապետյանը, ԵՄ փորձագիտական խմբի տեղական փորձագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ողջունելով...

Քննարկվեցին ջրամատակարարման ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվեցին ջրամատակարարման ոլորտին առնչվող հարցեր 21.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը համայնքապետերը խմելաջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում առկա հիմնախնդիրները ներկայացրեցին «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանին: Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները հիմնականում վերաբերում էին խմելաջրի ներտնտեսային ցանցերի վերանորոգմանը, ջրագծերի և կոյուղագծերի հիմնանորոգմանը, նորերի անցկացմանը: Արձագանքելով...

 Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 21.02.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների,  ՋՕԸ-երի և  համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց Հայաստանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28