Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 24.10.2017

2017 թվականի հոկտեմբերի   27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

 Սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել «Դիակոնիա» կազմակերպության կողմից

Սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել «Դիակոնիա» կազմակերպության կողմից 24.10.2017

2017-2018 ուսումնական տարվա շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում երկարամյա բարեգործական ծրագրեր իրականացրած «Դիակոնիա» կազմակերպությունը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ, տարբեր համայնքներում բնակվող սոցիալապես խոցելի ընտանիքներից 40 երեխայի տրամադրել է հագուստ, գրենական պիտույքներ և մարզակոշիկ: Հավելենք, որ նոյեմբեր ամսին «Դիակոնիա» կազմակերպությունը մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներից ևս 75...

 Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները 23.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ին մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները: Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բոլոր հանրային տարածքները` պատմամշակութային հուշարձանները, գերեզմանատները, աղբավայրերի շրջակայքը, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքները և առվեզրերը: Համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը մասնակցել է 248 կազմակերպություն և...

Աշոտ Ղահրամանյանը հետևել է մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին

Աշոտ Ղահրամանյանը հետևել է մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին 21.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Շահումյան, Դաշտ,  Այգեշատ, Ամբերդ, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Գեղակերտ, Հայթաղ և Արշալույս համայնքներ` ծանոթանալու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 3-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին: Իրականացվող մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներին մասնակցել են մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր...

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին» 18.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի և Գագիկ Գաբրիելյանի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»: Աշխատանք փնտրողներին միջոցառման շրջանակում մարզային տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 25 գործատու առաջարկել է 53 թափուր և 13 սպասվելիք աշխատատեղ: Ողջունելով Զբաղվածության պետական գործակալության կողմից «Աշխատանքի տոնավաճառի» իրականացման...

 Մարզպետը Մրգաշատ համայնքում ներկա է գտնվել Մաճառի տոնին

Մարզպետը Մրգաշատ համայնքում ներկա է գտնվել Մաճառի տոնին 13.10.2017

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն Մրգաշատ համայնքում այսօր նշվել է գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնը: Համայնքային տոնակատարությանը ներկա է գտնվել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մոտեցել է համայնքի հրապարակում բացված առատ սեղաններին` լի բերքուբարիքով, ավանդական և ազգային ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով: Նա օգտվել է հյուրասիրությունից և բարեմաղթանքի խոսքեր հղել մրգաշատցիներին`...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02