Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցը տոնել է հիմնադրման 50-ամյակը

Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցը տոնել է հիմնադրման 50-ամյակը 04.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի, Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի, տարբեր կրթական հաստատությունների պատասխանատուների և մեծաթիվ հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը: Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը 1967 թվականին հիմնադրվել է 8-ամյա դպրոցի հենքի վրա և մինչև 1970 թվականը գործել է...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայ մայրերի միության» կողմից պարգևատրվել է հուշամեդալով

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայ մայրերի միության» կողմից պարգևատրվել է հուշամեդալով 03.11.2017

Շուրջ յոթ տարի է` Հայաստանում «Արտ» բարեգործական ընկերությունն իրականացնում է <<Հատուցում>> կոչվող հայրենասիրական ծրագիրը, որի նպատակն է սատար կանգնել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավոր դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին: Այս տարի առաջին անգամ նշված ծրագրին մասնակցել է նաև Արմավիրի մարզը: «Հատուցում-2017» ծրագրի շրջանակներում Արցախյան և ապրիլյան պատերազմների ժամանակ արմավիրցի զոհված ազատամարտիկների,...

Մարզպետն ընդունել է Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունել է Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչներին 02.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության սույն թվականի օգոստոսի 24-ին ընդունած N 1051-Ա որոշումը` մարզպետը ծնողների հետ քննարկել է Փարաքարի հիմնական դպրոցի վերակազմակերպմանը և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը վերաբերող հարցեր: Կարևորելով...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.10.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները: Օրակարգային հարցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանն առ...

Տեղի է ունեցել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության առաջին հանրային քննարկումը

Տեղի է ունեցել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության առաջին հանրային քննարկումը 26.10.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2018-2022 թվականների երիտասարդական պետական քաղաքականության համար մշակել է նոր ռազմավարություն և միջոցառումների ծրագրի նախագիծ, որն այսօր քննարկվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանում` մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի, մարզի ակտիվ երիտասարդների և շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում արծարծված հարցերը կվերանայվեն, և առաջարկները կներառվեն նախագծում, որը մինչև 2017 թվականի նոյեմբերի 28-ը կներկայացվի ՀՀ...

Ի գիտություն

Ի գիտություն 24.10.2017

2017 թվականի հոկտեմբերի   27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49