Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է ԲԱղրամյան համայնք 24.09.2024
Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Բաղրամյան համայնք՝ հետևելու Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ58+400–կմ63-100 (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք) 4.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նախատեսված...

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի նորակառույց մարզադաշտերում ս.թ. սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնություն: Խմբային խաղերը կանցկացվեն Խոյ համայնքի Մրգաստան, Մեծամոր համայնքի Մրգաշատ և Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրերի խաղադադաշտերում: Առաջնությանը մասնակցում են 17 թիմեր: Մասնակցության հայտ ներկայացրած թիմերը կմրցեն հետևյալ հաջորդականությամբ` Ա ԽՈՒՄԲ...

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել և կահավորվել են մի շարք մանկապարտեզներ: Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում․ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը...

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի համար: Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 579,9 մլն դրամ է, որից 35% կառավարության մասնաբաժինն է, 65%--ը՝ համայնքի: Շինարարական...

Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր: Մարզպետը նախ այցելեց Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է գյուղի մանկապարտեզը: Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Մանկապարտեզը նախատեսված է 90...

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր. Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում. 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝...