Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 28.06.2016
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ջրօգտագործող...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 24.06.2016
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու ձեզ և կրկին ու կրկին արժևորելու բժշկի կարևոր դերն ու հեղինակությունը մեր հասարակության կյանքում: Ժողովուրդը միշտ խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը, այն դժվարին ու պատասխանատու աշխատանքին, որը դուք կատարում եք Հիպոկրատի երդմանը հավատարիմ` ամեն օր մարդկանց պարգևելով ամենաթանկ բանն աշխարհում`...

Ի գիտություն 20.06.2016
2016 թվականի հունիսի 28-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը 17.06.2016
Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Հովհաննես Պետրոսյանին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց Հովհաննես Պետրոսյանի տարիների անբասիր և օրինակելի աշխատանքը` նշելով, որ համատեղ...

Մարզպետը ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի հաշվետու համերգին 15.06.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա հաշվետու համերգին, որի շրջանակում ամփոփվեցին դասախոսների և ուսանողների` նշված ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները: 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում քոլեջի ուսանողները մասնակցել են “Արտ Մյուզիք” VII և “Մեղեդի” երգի հանրապետական մրցույթ-փառատոնին, ինչպես նաև Գյումրի քաղաքում կայացած երաժիշտ-կատարողների...

Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Հովիկ Աբրահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած...