Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախակրթարանի բացում` Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում 10.10.2016
Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ «Արևիկ» նախակրթարանի բացումը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր: Կրթօջախում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: Նախակրթարանի բացումը, տնօրեն Նունե Գևորգյանի խոսքով, երկար և շատ սպասված...

Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 դպրոցը տոնեց հիմնադրման 75-րդ տարեդարձը 08.10.2016
Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն այսօր մեծ հանդիսությամբ տոնեց հիմնադրման 75-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, նախարարությունը և մարզպետարանը ներկայացնող պաշտոնյաներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ և շրջանավարտներ: Օրը դպրոցում նշանավորվեց հուշաքարի բացմամբ, որին էլ հաջորդեց շրջանավարտ նկարիչների աշխատանքների ցուցադրությունը և պատմության թանգարանի բացումը: Թանգարան, որի...

Ի գիտություն 07.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետը եղավ մի շարք դպրոցներում 05.10.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Թաիրովի, Փարաքարի միջնակարգ դպրոցներ, ապա նաև Վաղարշապատի թիվ 1, թիվ 6 և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներ: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն`լի ուսուցիչների և աշակերտների կողմից հնչող բարեմաղթանքի, շնորհավորանքի ու երախտագիտության խոսքերով: Նույնքան ջերմ ընդունելության էլ...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձն ուսուսուցչի օրվա առթիվ 05.10.2016
Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ: Եվ հայ մարդը դարեր շարունակ գնահատել է մանկավարժի գործը` ակնածանքով ու մեծարանքով: Դուք ամենօրյա աշխատանքով նախապատրաստում եք Հայաստանի վաղվա օրը, կարողանում եք, անկախ...

Մարզպետը պարգևատրեց Արմավիրի վետերանների խորհրդի նախագահին 04.10.2016
Հայստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների վետերանների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալ-տնտեսական և մշակութային բազմաբնույթ խնդիրների լուծմանն ակտիվորեն նպաստելու, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրիկ Սամսոնի Ալավերդյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: Յուրիկ Ալավերդյանը...