Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 30-ամյակը 02.09.2016
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցն այսօր տոնեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, դպրոցին մոտ կանգնած մեծ թվով գործընկերներ, հյուրեր: Տարիների ավանդույթ ունեցող դպրոցը տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին՝ մեծ հպարտությամբ նրանց հաղորդակից...

Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Ա. Ղահրամանյանը եղել է մի քանի դպրոցում 01.09.2016
ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում 2016-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց, այնուհետև եղել է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներում: Մարզպետը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված...

Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 31.08.2016
Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Գիտելիքի օրն իսկապես տոն է կրթությունը և գիտելիքը որպես ազգային հարստություն գնահատող մեր ժողովրդի համար, և այսօր հուզված ու ոգևորված ենք բոլորս: Սիրելի աշակերտներ, վստահաբար ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան: Եվ ինչ արժեքներ ու գիտելիքներ դուք կտանեք դպրոցից, դրանք կրողը...

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, օգոստոսի 31-ին, ժամը 13:10-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներին...

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն 30.08.2016
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը , ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում մարզպետը շնորհավորելով դպրոցների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝...