Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր ծիրանի արտահանմաբ և մթերմամբ զբաղվող <<Սպայկա>> և <<Արևիկ Տրանս>> ընկերությունների պատասխանատուների մասնակցոթյամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, ծիրանի առատ բերք գրանցած Խանջյան, Հացիկ և Մյասնիկյան համայնքների ղեկավարները, քննարկվեցին ծիրանի իրացմանը վերաբերող հարցեր: Այս տարի թեպետ կարկուտը մեծ վնաս...
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ 22.06.2013
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Արմավիրի մարզ: Նախարարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախ ուղևորվեց «Նոյան» բնական հյութերի գործարան, ուր այսօրվանից մթերվում է մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով ապրանքային տեսքը կորցրած ծիրանը: Գյուղատնտեսության նախարարության և վերամշակող ճյուղի գործընկերային համաձայնության արդյունքում բնական աղետից տուժած արմավիրցիների բերքն առանց ավելորդ քաշքշուքի կշռվում և ընդունվում էր: Ֆերմերներները Սերգո...
Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ Թրփանճեան ընտանեկան և Ագեան հիմնադրամների կրթաթոշակի հանձնաժողովների կողմից կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային ծրագրերը նախատեսված են հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման վարձի ծախսերը: Երկու ծրագրերն էլ 2013-14 ուսումնական տարվա համար կհովանավորեն միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ հանդիսացող ուսանողներին: Ծրագրերին կարող են դիմել միայն 26 տարն չլրացած ուսանողներ` նոր ուսումնական տարվա համար դիմումներ ներկայացնելով...
Մարզպետն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 18.06.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով հունիսի 14-ին ԻԻՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիին հաղթանակի և երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր...
ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց կառավարության արտագնա նիստը 13.06.2013
Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է մարզի 2013 թվականի հինգ ամիսների գործունեության և սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ ։ Մարզպետը մարզի բնակչության և իր անունից շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` սույն թվականի մայիսի 12-ի կարկտահարությունից հետո բնակչությանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկված և...
Մեկնարկեց 2013 թվականի գարնանային զորակոչը 11.06.2013
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ 2013 թվականի գարնանային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Արմավիր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան...