Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Մայիսյան եռատոնը 09.05.2014
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի...
Հաղթական տոներին նվիրված միջոցառում Վարդան Բախշյանի անվան կրթօջախում 08.05.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անունը կրող թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մայիսյան հաղթական տոներին: Կրթօջախի սաները փայուն կերպով ներկայացրեցին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը` սկսած Հայկ նահապետից, Ավարայրի ճակատամարտից մինչև Հայրենական Մեծ պատերազմ ու Սարդարապատի հերոսամարտ: Ցերեկույթը հագեցած էր ասմունքով, երգով ու երաժշտությամբ: Ներկաներին ուղղված իր շնարհավորանքի խոսքում մարզպետ Ա.Ղահրամանյանը...
Տեղի կունենա Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցադրություն 08.05.2014
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սիրով հրավիրում է արմավիրցիներին և Արմավիրի մարզի բնակիչներին այցելել «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները և թղթադրամները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ժամանակակից հայկական թղթադրամները և հուշադրամները, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր: Ցուցահանդեսը գործելու է մայիսի 13-18-ը,...
Քննարկվել են ոռոգման շրջանին վերաբերող հարցեր 06.05.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի, մի շարք ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են սակավաջուր տարում ոռոգման աշխատանքների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար: Դանիայի Թագավորություն կատարած այցի ըթացքում Ա. Ղահրամանյանի գլխավորած...
2014 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքները:


