Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եռատոն՝ Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում 19.11.2013
ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր եռակի տոն էր. նշվում էր դպրոցի հիմնադրման 90-ամյակը, միջնակարգ դառնալու 50-ամյակը և նույն համայնքի արժանավոր զավակ, Արցախյան պատերազմի փառահեղ հերոս Յուրա Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Տոնական օրվա առթիվ 90-ամյա կրթօջախն իր հյուրըկալ հարկի ներքո էր համախմբել դպրոցի կայացման ակունքներում կանգնած մեծ թվով մանկավարժների, ուսումնական տարբեր տարիների սաներին, այդ թվում՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին,...
Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով 15.11.2013
Փարաքար համայնքի հիմնական և մինակարգ դպրոցներում ջեռուցման սեզոնի մեկնարկը նշանավորվեց լոկալ ջեռուցման համակարգի գործարկմամբ: Կրթօջախներում կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցությամբ և գործընկերների մասնակի ներդրումներով: Իրականացված աշխատանքների արդյունքում այսուհետ երկու կրթօջախի շուրջ 550 աշակերտներ դասապրոցեսները կանցկացնեն առավել տաք և հարմարավետ...
Մարզպետն այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն 15.11.2013
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն, որն առանձնանում է ինչպես զբաղեցրած տարածքով, այնպես էլ ձկնարտադրության ծավալով: Մարզպետը ձկնաբուծարանի սեփակնատիրոջ ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և գործունեության հիմնական առանձնահատկություններին ու առկա խնդիրներին: Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց. <<Արարատյան դաշտավայրում տարեցտարի նվազում է ստորգետնյա ջրերի մակարդակը, և այսօր արդեն...
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 14.11.2013
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ջրօգտագործող ընկերությունների տնօրենները: Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը խորհրդի անդամների հաստատմանը...
Ի գիտություն 11.11.2013
2013 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 11.30-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին
Իրաքյան գործարարը հանդիպեց Արմավիրի մարզի չրարտադրողներին 08.11.2013
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում Հայստանում գտնվող իրաքյան գործարար Ջալալ Իբրահիմ Կարիմն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպեց մարզի չրարտադրողների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից արտադրվող չրատեսակներին: Իրաքյան գործարարին ներկայացվեցին տարբեր անուշահամ մրգերից և հատապտուղներից պատրաստված չրեր` առանց հավելանյութերի, բարձր որոկական հատկանիշներով և ապրանքային գեղեցիկ տեսքով: Ջալալ Իբրահիմ...


