Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառում և պարգևներ ուսուցի օրվա կապակցությամբ 09.10.2013
Ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչայնը և նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հանդիսավոր պայմաններում մարզի մեծ թվով կրթական հաստատությունների տնօրեններ և ուսուցիչներ պարգևներ ստանցան կրթական գերատեսչության պատասխանատու պաշտոնյաներից և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից՝ կրթության և մատաղ սերնդի...
Հայտարարություն 07.10.2013
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ըստ «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի՝ Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ի լույսի 9-ի գիշերը օդում կգրանցվի 0, հողի մակերևույթին՝ -1, -2 աստիճան ցուրտ: Հնարավոր վնասներից խուսափելու համար խնդրվում է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Արմավիրի մարզում էր ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը 07.10.2013
ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2009 թվականին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ մի շարք ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում իրականացվել են փոխայցելություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ձեռնակներ: Մինչ այս իրականացված ծրագրերին նոր շունչ հաղորդելու նպատակով այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Արմավիրի մարզում էր Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությունը:...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 04.10.2013
Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել մեր ժողովրդի կողմից և...
<<Զվարթնոց>> երգի խումբը մեծ հաջողություն է ունեցել արտերկրում 01.10.2013
2012-2013 թվականներին <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի օգնությամբ կազմակերպեց <<Զվարթնոց>> խորագրով Հայ երգի մրցույթ-փառատոնը, որն ուղեկցվում էր ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի պրոֆեսորների դասընթացներով: <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ-փառատոնի նպատակն էր երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական...
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.09.2013
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերվում էին 2013...


