Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թեժ գիծ՝ գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերով 23.05.2013

Գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերով կարող եք ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն զանգահարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանակի թեժ գծի հետևյալ հեռախոսահամարին՝ + (374 10)592 697 Հեռախոսազանգերը ձայնագրվում են՝ անվտանգության, հավաստիության և որակի կառավարման նպատակով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ 22.05.2013

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Արմավիրի մարզպետը, Կենտրոնական բանկի նախագահը։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ...

Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 21.05.2013

Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ  գալա համերգը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Գալա համերգին ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի /էստրադա, ժողովրդական, դասական և հայրենասիրական / յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները: <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ  գալա համերգին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,...

Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին 20.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում`...

Մարզային հանձնաժողովն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և ներկայացրել հանրապետական հանձնաժողովին 18.05.2013

ՀՀ Արմավիրի մարզպետի 17.03.2012 թվականի թիվ 60 որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս  տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և այսօր ներկայացրել հանրապետական հանձնաժողովի քննարկմանը: Տեղեկանք` 2013թ. մայիսի 12-ին ՀՀ Արմավիրի մարզի վարչական...

Հետաձգվեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուսի Հանրապետություն 16.05.2013

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Բելառուսի  Հանրապետության Գոմելի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում Գոմելի նահանգապետից ՀՀ Արմավիրի մարզպետը պաշտոնական հրավեր էր ստացվել 2013 թվականի մայիսի 16-18-ը Գոմելի մարզ այցելելու, փոխհամագործակցության համաձայնագիր ստորագրելու, բանակցություններ վարելու և <<Գարունը Գոմելում>> միջազգային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ: Հաշվի առնելով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մայիսի 12-ի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-12 17:37:12