Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի մայիս ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 03.06.2013
2013 թվականի մայիս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունու հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 259 ընտանիք, որից 200-ը` նպաստառու 2. Նպաստի իրավունք է ունեցել 2168 ընտանիք 3. Հրատապ օգնություն է տրվել 217 ընտանիքի 4. Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/ 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 149 ընտանիքի 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է վճարվել 430 ընտանիք:
Աջակցություն՝ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին 30.05.2013
2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով: Սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ,...
Ներկայացվեցին կարկտահարությունից տուժած գյուղացիների գնահատման չափորոշիչները 30.05.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարները, նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի ոլորտը ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացվեցին կարկտահարությունից տուժած գյուղացիների գնահատման չափորոշիչները: Խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից նախատեսվող օգնության...
Նշվեց Հայստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը 28.05.2013
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը, Հանրապետության տոնը: Համաժողովրդական միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական...
Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն արմավիրցիներին 26.05.2013
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ 24.05.2013
Սիրելի շրջանավարտներ, եկավ այն օրը, երբ գիտելիքների ամբողջական պաշարով և ձեր տարիքին հատուկ խանդավառությամբ` պատրաստ եք նվաճելու նորանոր բարձրունքներ: Վերջին զանգն ազդարարում է արարման նոր փուլ, որտեղից շռինդով են բացվելու կյանքի կանաչ արահետները: Ձեր ազնվությունը և հայրենասիրական գաղափարներն այսօր, քան երբեք անհրաժեշտ են մեր անկախ պետության հզորությունն էլ ավելի ամրապնդելու և փայփայելու ազգային արժեքները, տիրոջ իրավունքով կանգնելու մայր հողին: Հանձին ձեզ` մեր հայրենիքը տեսնում է...