Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"Արմավիր" բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքն համալրվել է վիրաբուժական նոր սարքավորումով 26.04.2013

Այսօր "Արմավիր" բժշկական կենտրոն /ԲԿ/ այցելեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը՝ ծանոթանալու ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում բոլորովին վերջերս գործարկված "Էլեկտրոն-օպտիկական վերարտադրիչ" կոչվող վիրահատական գերժամանակակակից սարքավորման հնարավորություններին և իրականացված ծառայություններին: ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ վիրահատական բազմաֆունկցիոնալ սարքավորումը 2012 թվականին արտադրվել է Հարավային Կորեայում...

Տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը 26.04.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Օրակարգում ընդգրկված էին 2012-2013  ուսումնական տարվա ավարտին վերաբերող հարցեր: Խոսելով ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման մասին՝ Գ. Սայադյանը նշեց, որ անհրաժեշտ է պատասխանատվությամբ աշխատել, քանի որ...

Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 25.04.2013

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանի մոտ ապրիլի 25-ին տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունքի պետ Հասմիկ Հարությունյանը և "Գեդեոն Ռիխտեր" դեղագործական ներկայացուցչության մասնագետները: Խորհրդակցությանը քննարկվեցին մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և կառավարության համապատասխան...

Մարզպետն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետին 24.04.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը: Մարզպետը ողջունեց հյուրերի այցը՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի կողմերի միջև դեռևս 2009 թվականից հիմք դրված փոխգործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և ձևավորված հարաբերությունների խորացման: Տռնավայի երկրամասի նահանգապետը շնորհակալություն հայտնեց մարզպետին Արմավիրի մարզ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության...

Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2013

Այսօր Արմավիրի մարզային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և խնկարկեցին 1,5 միլիոն նահատակների հիշատակը: Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են...

ՀՀ Արմավիրի մարզ կայցելի Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետը 23.04.2013

Ապրիլի 24-ին պաշտոնական այցով ՀՀ Արմավիրի մարզ է այցելելու Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը՝ հանձնախմբով: Այցը կազմակերպվում է ՀՀ Արմավիրի մարզի եւ Տռնավայի երկրամասի միջեւ 2009 թվականի ապրիլի 24-ին կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակներում: Նույն օրը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 11:25:08