Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 26.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ այցի ընթացքում եղավ Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում: Արմավիրի մարզպետի, գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, "Հայջրնախագիծ ինստիտուտ" ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվեցին ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա,...
ՀՀ Արմավիրի մարզում մեկնարկել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխումը 22.03.2013
ՀՀ Արմավիրի մարզում արդեն մեկնարկել է ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման և բաշխման գործընթացը: Այն իրականացվում է «Ֆլեշ» և «Մասիվ բերրիություն» ընկերությունների կողմից: Բեռնափոխադրող վագոնների բեռնաթափումը և տեղափոխումը վերահսկվում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից: Նշենք, որ դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի բարձման և մինչև...
Արմավիրի մարզում գործարկվեց ևս երեք հակակարկտային կայան 22.03.2013
Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Արաքս և Արևադաշտ համայնքներում գործարկվեց երեք հակակարկտային կայան, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել կարկուտի հասցրած վնասը: Կայանների գործարկմանը ներկա էին Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, <<Բարվա>> ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը: 2008 թվականից մինչ այժմ Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունը 180 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում 28 հակակարկտային կայանների...
Քննարկվեցին բույսերի պաշտպանությանը վերաբերող հարցեր 20.03.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի Գայ և Աղավնատուն համայնքներում խաղողի ֆիլոքսերա վնասատուի, ինչպես նաև մարզի մի շարք այլ համայնքներում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, նախարարության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համապատասխան...
Մարզպետն ընդունեց Գոմելի մարզային գործադիր կոմիտեի պատվիրակությանը 19.03.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Բելառուսիայի Հանրապետության Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: Ողջունելով հյուրերին և կարևորելով նրանց այցն Արմավիրի մարզ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ներկայացրեց մարզը բնորոշող որոշ առանձնահատկություններ՝ մասնավորապես նշելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզը զբաղեցրած...
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը 18.03.2013
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիս Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրեններն ու պատասխանատու այլ անձինք:...


