Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն 16.03.2013
2013 թվականի մարտի 18-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին
Ծառատունկ՝ Արմավիրի քաղաքային զբոսայգում 16.03.2013
Արմավիրի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ այսօր վաղ առավոտից քաղաքային զբոսայգում ծառատունկ էր, որին իր մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 400 տեսակ դեկորատիվ ծառ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` առաջիկա 15 օրերի ըն թ ացքում զբոսայգում կավարտվեն խորքային հորի հորատման աշխատանքները և տնկված ծառերն անուշադրության չեն մատնվի, դրանք կխնամվեն, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա` առավել կանաչապատ և հաճելի...
Արմավիրի մարզում ԴԱՀԿ ծառայության ևս մեկ բաժանմունք է բացվել 15.03.2013
ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ Սամվել Եգանյանը և Դավիթ Բեգինյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք: Իր խոսքում...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին: Նա ողջունեց դեսպանի այցն Արմավիրի մարզ և ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ. <<Արմավիրը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է և ապահովում է հանրապետությունում գյուղմթերքի ընդհանուր ծավալի շուրջ 25-30 տոկոսը>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին մարզում կտրուկ աճել է մրգի և բանջարեղենի արտադրության...
Մարզպետն հանդիպեց Լեռնագոգ համայնքի բնակչությանը 15.03.2013
Շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համայնքային այցերը: Այսօր մարզպետն այցելեց Լեռնագոգ համայնք, հանդիպիպում ունեցավ բնակչության հետ, խոսեց նրանց հուզող ու հետաքրքրող հարցերի շուրջ: Լեռնագոգը մարզի այն համայնքներից է, որտեղ վերջին տարիներին պետական և միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվել են մեծաթիվ աշխատանքներ` կապված դպրոցի, մանկապարտեզի, բուժամբուլատորիայի հիմնանորոգման, գազաֆիկացման, ճանապարհների մասնակի ասֆալտապատման և լուսավորության ապահովման հետ: Այժմ...
Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 15.03.2013
Սույն թվականի մարտի 14-ին ավարտվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների 3-րդ` մարզային փուլը, որն անցկացվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում: Արմավիրի մարզպետարանում ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Մարզային փուլում դպրոցական առարկայական օլիմպիադայի 14 առարկայից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 88 աշակերտ. կենսաբանություն՝ 8, հայ եկեղեցու պատմություն՝ 5, հայոց լեզու՝ 9, ֆիզիկա 4,...


