Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց Հայկավան և Տանձուտ համայնքներ 14.03.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շարունակում է այցելել մարզի համայնքներ, հանդիպել բնակիչներին և զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի ուղեկցությամբ նա այսօր եղավ Հայկավան և Տանձուտ համայնքներում: Մարզպետի առաջին կանգառը Հայկավան համայնքն էր: 366 հա տարածք, 556 առկա տնտեսություն և շուրջ 1620 բնակիչ ունեցող համայնքում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ,...
Քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին վերաբերող հարցեր 12.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի "Արմավիր" ջրօգտագործողների ընկերությունում /ՋՕԸ/ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՏԿՆջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը, մարզի 10-ը ՋՕԸ-երի տնօրեններն ու...
Մարզպետը շարունակում է այցել համայնքներ և տեղում ծանոթանում առկա հիմնախնդիրներին 11.03.2013
Վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է մարզի մի շարք համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, համայնքներում առկա հիմնախնդիրներով: Համայնքների մեծ մասում դեռևս օրախնդիր է մնում ոռոգման և խմելաջրի հարցը, ճանապարհների անմխիթար վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը, հողերի ագրոքիմիական կարգերի ճշգրտումը, կապույտ վառելիքի հասանելիությունը,...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 07.03.2013
Հարգարժան կանայք, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Տոն, որը մեր հոգին լցնում է ջերմությամբ և ընդգծում ձեր բացառիկ դերն ու նշանակությունը մեր կյանքում: Դուք եղել և մնում եք հայ օջախի անմար լույսը, ապավենն ու հիմնասյունը` պահելով ու պահպանելով ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը, ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու և դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը: Նշանակալի է նաև ձեր ավանդը մեր պետականության կայացման, մեր պետության առաջընթացի ու...
Պարգևներ և պատվոգրեր` Կանանց տոնի առթիվ 07.03.2013
Կանանց տոնի կապակցությամբ այսօր հրավիրված միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ և պատվոգրեր հանձնեց մարզպետարանի կին աշխատակիցներին և մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական և առողջապահական հաստատությունները ներկայացնող մեծ թվով կանանց` բարձր գնահատելով նրանց անբասիր և բարեխիղճ աշխատանքը, միաժամանակ կարևորելով նրանց դերն ազգապահպանության և սերունդների հայեցի դաստիարակության գործում: Կանայք շնորհակալություն հայտնեցին մարզպետին ուշադրության, ջերմ...
Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի փետրվար ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 06.03.2013
2013 թվականի փետրվար ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունու հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 280 ընտանիք, որից 194-ը` նպաստառու, 2. Նպաստի իրավունք է ունեցել 2142 ընտանիք, 3. Հրատապ օգնություն է տրվել 115 ընտանիքի, 4. Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/, 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 197 ընտանիքի, 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի...


