Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերաբնակեցվեց Շահումյան փողոցի թիվ 11 և 13 շենքերի բնակիչներով 23.01.2013

Պետական բյուջեից հատկացված 244 մլն 170 հազ. դրամի շրջանակներում Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվել է որպես բազմաբնակարան շենք, որտեղ ապրելու են Շահումյան փողոցի թիվ 11 և 13 վթարային շենքերի բնակիչները` 44 ընտանիք։ Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին այն շահագործման հանձնվեց, սակայն բնակարանների բանալիները չտրվեցին` բաշխման նպատակով կազմված ցուցակներում առկա անճշտությունների...

Ամփոփվեցին ՀՀ Արտակագ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2012 թվականի գործունեության արդյունքները 18.01.2013

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2012 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, թ/ծ գեներալ-մայոր Ալիկ Պետրոսյանը, ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, մարզպետարանի և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ,...

Վերաբացվեց Խանջյան համայնքի դպրոցը 16.01.2013

Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը: 1967 թվականին կառուցված դպրոցը  վթարային լինելու պատճառով շուրջ 20 տարի չի շահագործվել, և դասապրոցեսները տարիներ շարունակ անցկացվել են համայնքի մարկապարտեզի մասնաշենքում: Կրթօջախում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2009 թվականից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ: Հատկացված գումարի շրջանակներում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով և...

Պարգևատրվեց սահմանախախտին բացահայտած Բագարան համայնքի բնակիչ Արթուր Սահակյանը 15.01.2013

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հանդիսավոր պայմաններում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  կողմից խրախուսական պարգևի և Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի կողմից հուշամեդալի արժանացավ Թուրքիայի հետ սահմանամերձ համարվող Արմավիրի մարզի Բագարան համայնքի բնակիչ Արթուր Սահակյանը, ով 2013 թվականի հունվարի 8-ին բացահայտել և պատկան մարմիններին էր ներկայացրել ազգությամբ թուրք սահմանախախտին:  

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2012

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչնե'ր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տոներ, որոնք խորհրդանշում են նորի ու լուսավորի սկիզբը և մեզ համակում գալիքի հանդեպ անսպառ հույսով ու հավատով, մեր կյանքը, մեր առօրյան բարեփոխելու կամքով ու վճռականությամբ: Հարգելինե'րս, 2012 թվականն Արմավիրի մարզի համար, ընդհանուր առմամբ, առաջընթացի և ձեռքբերումների տարի էր. մարզում պետական և մասնավոր ներդրումների արդյունքում շարունակություն ունեցան բազմաթիվ քաղաքաշինական,...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 28.12.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետուու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները և 2013 թվականին նախատեսված ծրագրերը: Ըստ մարզպետի` 2012 թվականը, ընդհանուր առմամբ, ձեքբերումների տարի է եղել մարզի համար. մարզային տնտեսության տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, պետական և մասնավոր ներդրումների արդյունքում, ի տես բոլորի, իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի տարբեր ոլորտային ծրագրեր:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 11:25:08