Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փաստագրման գործընթացն Արմավիրում 19.10.2011
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից գրեթե ամփոփվել են մարզի՝ Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի ՍԾՏԳ-ներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները: Ըստ այդմ՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներում 2011 թվականի սեպտեմբեր ամսի դրությամբ հաշվառված ընտանիքների թիվը կազմել է 6087, ինչը 197-ով պակաս է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միաժամանակ փաստագրվել և վերափաստագրվել է...
Տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը 18.10.2011
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Ստուգումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին ու առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների նկատմամբ կիրառվող...

Նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը 17.10.2011
ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր»: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում և մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համտեսներ և այլն: Այս տարի Գյուղատնտեսության աշխատողի օրը նշվեց Հյուսիսային պողոտոյում: Տոնակատարության շրջանակներում հանրապետության բոլոր մարզերին հատկացվել էին առանձին...
Եկեղեցու վերաօծում և Մաճառի տոն` Մրգաշատ համայնքում 17.10.2011
Մրգաշատ համայնքում հոկտեմբերի 15-ին կրկնակի տոն էր. համայնքում վերաօծվեց Սուրբ Աստվածածաին եկեղեցին և նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը: Տոնական օրը մրգաշատցիների հետ կիսեցին նաև Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորները, հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու մի շարք բարձրաստիճան հյուրեր, հրավիրվածներ: Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում` բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: Հրապարակն...
Ի գիտություն 17.10.2011
2011թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կայքի-էջի “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:
Քննարկվեցին գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցեր 14.10.2011
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանաց հիմնահարցերի բաժնի պետԱրմինե Թանաշյանը և Միացյալ ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի փորձագետ Ջինա Սարգիզովան այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում հանդիպեցին գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամների հետ` նրանց ներկայացնելու գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների...