Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ դպրոցական, նախադպրոցական հաստատություններում և բնակելի շենքերից մեկում մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին: Փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և համապատասխան հաստատություններում շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն...
Նոյեմբերի 8-ին տեղի կունենա մարզպետ Ա. Ղահրամանյանի մամուլի ասուլիսը 05.11.2012
Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 8-ին, ժամը 11.30-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը` հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտաքին հարաբերությունների ոլորտներում և տարբեր ուղղություններով մարզում իրականացված ծրագրերի վերաբերյալ: ՀՀ Արմավիրի մարզպետարանի հասցեն է` քղ. Արմավիր, Աբովյան 71: Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել` 094 03 50 60 հեռախոսահամարին:
Մարզպետը մասնակցեց Ամբերդ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը 02.11.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Ամբերդ համայնքի միջնակարգ դպորցում մասնակցեց Թագմանչած տոնի և համայնքում ավանդական դարձած Հացի տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Թարգմանչած տոնը, որը շարժական է և նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ը, Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ և կրտսեր աշակերտների` Եղիշեի, Մովսեսի, Խորենացու, Դավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը: Նրանց մեջ են մտնում նաև հետագա...
Եռօրյա ուսուցողական դասընթաց` <<Ապագայի զարգացումներին ընդառաջ>> թեմայով 02.11.2012
<<Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունը 2012թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Արմավիրի մարզպետարանում հաջողությամբ իրականացրեց <<Ապագայի զարգացումներին ընդառաջ>> եռօրյա ուսուցողական դասընթացը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում: Դասընթացի նպատակն էր ՀՀ Արմավիրի մարզում 2012թ. սեպտեմբերի...
Տեղեկառվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2012 թվականի հոկտեմբեր ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 02.11.2012
2012 թվականի hոկտեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունու հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 190 ընտանիք, որից 143-ը` նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2101ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 266 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 242 հաշմանդամ /ՎԱԾ/: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 180 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի...
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում 31.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից մարզպետարաններում անցկացվող ընթացիկ խորհրդակցություններն այսօր ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանում: Այստեղ եւս օրակարգային հիմնական հարցերը վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013թ. համայնքային բյուջեների նախագծերի կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ հրատապ այլ խնդիրների: Քննարկվեցին նաեւ ոռոգման շրջանի ավարտին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը...


