Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն 13.08.2012
2012 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանորանալ օրակարգային հարցերին
Ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից տրամադրված արևածաղկի ձեթի բաշխումը 02.08.2012
Արմավիրի մարզի Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում ընթանում է մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին արևածաղկի ձեթի տրամադրման գործընթացը, որն իրականանում է ՀՀ կառավարության «Սոցիալական աջակցություն» ծրագրի շրջանակում: Արդեն երկրորդ տարին է, ինչ համապատասխան ծրագրով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն...
Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 26.07.2012
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանի մոտ հուլիսի 26-ին տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունքի պետը և նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման լաբորատորիայի վարիչը: Խորհրդակցությանը քննարկվեցին մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և կառավարության համապատասխան ծրագրի...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 50 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված մարզի 30 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների պետերը: Խորհրդակցության ընթացքում ըստ համայնքների քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման...
Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 24.07.2012
Այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծանոթանալու ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում "Մեծամորի հիվանդանոց" և "Մեծամորի պոլիկլինիկա" փակ բաժնետիրական ընկերությունների /ՓԲԸ/ միաձուլման ձևով վերակազմակերպմանը, որի արդյունքում էլ ստեղծվել է "Մեծամորի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ...
Գրքի շնորհանդես` նվիրված գրատպության 500-ամյակին 20.07.2012
Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Լուսինե Ավետիսյանի կողմից "Ուրբաթագիրք" հայ առաջին տպագիր աշխատության աշխարհաբար վերծանությամբ լույս տեսած գրքի շնորհանդեսը: Նշենք, որ դեռևս 2000 թվականին լույս է տեսել Լուսինե Ավետիսյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 2005-ին` "Տիրա Չիրաքյանի" (Ինտրա) պոետիկան, 2008-ին` "Հավերժամանուկ" հոգեվերլուծական գիրքը, որը նվիրված է եղել Անտուան Դը Սենտ-Էքզուպերիի...


