Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Ա. Գևորգյանը 08.06.2012
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 1 հիմնական դպրոց, ապա Ներսիսյան վարժարան, եղավ նաև Հայթաղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցում, ծանոթանացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով նշված հաստատություններում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին: Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի և Ներսիսյան...
Արմավիրի թեմում մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը 08.06.2012
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ այս անգամ մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն իրականացրեցին Արմավիրի թեմում, եղան թեմի տարբեր բնակավայրերում, եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում և հիվանդանոցներում, այցելեցին կարիքավորների և հաշմանդամների ընտանիքներն:...
Արտամետ համայնքում գործարկվեց առաջին հակակարկտային կայանը 05.06.2012
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Արտամետ համայնքում այսօր գործարկվեց առաջին հակակարկտային կայանը, որը կարկուտից կպաշտպանի համայնքի 80-100 հա մշակովի հողատարածք: Հակակարկտային կայանի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը, Արտամետ համայնքի ղեկավարը, համայնքը սպասարկող "Շենիկ" ՋՕԸ-ի տնօրենը, գյուղացիական տնտեսությունների...
Մարզպետը Բրյուսելում մասնակցել է գյուղական բնակավայրերի զարգացման խնդիրներին նվիրված համաժողովին 05.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության ինստիտուցիոնալ կառույցի ղեկավար Ադրիանո Զիլհաոյի հրավերով մայիսի 30-ից հունիսի 2-ը Բրյուսելում մասնակցել է Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականության ավագ պաշտոնյաների համար կազմակերպված համաժողովին, որի նպատակն էր քննարկել Եվրոպայի հարեւանության քաղաքականության (ԵՀՔ ) երկրներում գյուղատնտեսության բնագավառի արդիականացման խնդիրները: ԵՀՔ երկրների Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականությունը...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` Արմավիրի ՄԾՏԳ-ում 2012 թ. մայիս ամսին կատարված աշխատանքների մասին 02.06.2012
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԾՏԳ-ՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2012 թվականի մայիս ամսին Արմավիրի ՄԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում մայիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 252 ընտանիք, որից 199 -ը` նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2096 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է...
Նշվեց Հայստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձը 29.05.2012
Սարդարապատի հուշահամալիրում նախօրեին մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձը, Հանրապետության տոնը: Այտեղ` Սարդարապատ բնակավայրի մոտ, ամայի դաշտում, 94 տարի առաջ մայիսի 22-ից 26-ը կայացավ թշնամու դեմ հայ ժողովրդի տված վճռական ճակատամարտը` Սարդարապոտի հերոսամարտը, որը դարձավ ինքնապաշտպանության, հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության և ժողովրդի միասնության փայլուն դրսևորում: Համաժողովրդական միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության Նախագահ Սերժ...


