Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> մրցանակաբաշխությունը 30.03.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> ամենամյա մրցանակաբաշխությունը: Սահմանված 14 անվանակարգերում` <<Տարվա լավագույն շինարար>>, <<Տարվա լավագույն ֆերմեր>>, <<Տարվա լավագույն դպրոց>>, <<Տարվա լավագույն նախակրթական հաստատություն>>, <<Տարվա լավագույն մշակութային, կրթական հաստատություն>>, << Տարվա լավագույն բուժաշխատող>>, <<Տարվա լավագույն մանկավարժ>>, <<Տարվա...

Մարզպետն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը 30.03.2012

Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին «Արի Արի» ֆոնդի ղեկավար Լոնգին Գրասչուկը , Պոզնանի քաղաքապետարանի սոցիալական հարցերով վարչության պատասխանատուն, ադմինիստրատիվ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում գործող «Հանգրվան» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամության հարցերով: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ`  մարզպետը նշեց, որ կարևորում...

Մարզպետն ընդունեց Հոլանդիայից ժամանած գործարարների 28.03.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հոլանդական "Յան վան Ինգեն", "Դելտաֆլորա" և "Մուբետեք" ընկերությունների տնօրեններին, որոնք զբաղվում են պտղի մշակությամբ, բանջարբոստանային մշակաբույսերի ու ծաղկի սերմերի արտադրությամբ և ջերմոցային տնտեսությունների հիմնմամբ: Ողջունելով նրանց այցն Արմավիրի մարզ` Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ մարզը հանրապետությունում հանդիսանում է գյուղմթերքների արտադրության շտեմարան և արվում է հնարավորը գյուղացիական տնտեսություններին...

Խորհրդակցություն` ԵԿԳ գլխավոր տնօրենի և համայնքապետերի մասնակցությամբ 23.03.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ Երևանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի և համայնքապետերի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին խաղողի մթերմանը վերաբերող հարցեր: ԵԿԳ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի Արմավիրի մարզից պատրաստվում են մթերել 11000 տոննա խաղող` նախկին 8500 տոննայի փոխարեն: Արա Գրիգորյանի հավաստմամբ` կանեն հնարավորը մարզում խաղողի բերքն ամբողջությամբ մթերելու ուղղությամբ: Ըստ նրա` այս տարի փոխվելու է խաղողի գնման արժեքը` նախնական...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 19.03.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ վարչապետը այցելեց Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթանալու ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այցի շրջանակում Տիգրան Սարգսյանը հանդիպեց նաև վերը նշված համայնքների ազգաբնակչությանը, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով և պատասխանեց նրանց կողմից բարձրացված հարցերին: Արագած համայնքում ընթացքի մեջ են Ստորին Հրազդանի երկրորդ...

Կանանց մեկամսյակի առթիվ մարզպետն այցելեց 116-ամյա Խաթուն Կոստանյանին 15.03.2012

Խաթուն Կոստանյանն արդեն 66 տարի է, ինչ ապրում է Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում:  Նրա ընտանիքը Հայաստան է գաղթել Պարսկաստանից` 1946 թվականին: Նա ունի 6 զավակ, 12 թոռ և 11 ծոռ: Մարտի 8-ից սկիզբ առնող կանանց մեկամսյակի առթիվ Լուկաշին համայնքի ղեկավար Փանոս Խորոզյանի ուղեկցությամբ Խաթուն Կոստանյանին այսօր այցելեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ջերմորեն շնորհավորեց 116 տարին բոլորած, բայց  մայրական հոգատարությամբ ու բարությամբ տոգորված Խաթուն Կոստանյանին` նրան մաղթելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 15:51:39