Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2024
Սիրելի ՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրն առիթ է հերթական անգամ արտահայտելու մեր անկեղծ գնահատանքն ու հիացմունքը ձեր անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։ Ձեր ջանքերն ու նվիրվածությունը ոչ միայն ձևավորում են մեր քաղաքացիների գիտելիքներն ու զարգացնում կարողություններն, այլև կերտում են նրանց՝ որպես մտածող, ստեղծարար, խոհեմ, հայրենասեր անձնավորություններ: Դուք ոչ միայն գիտելիքներ եք փոխանցում, այլև ձևավորում եք աշակերտների աշխարհայացքը, օգնում եք...

Մեծ հանդիսավորության մեկնարկեց <<Խոյ համայնքի սպորտի փառատոն 2024>> սպորտային երկրորդ մրցաշարը 04.10.2024
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների հետ Խոյ համայնքի Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի նորակառույց հանդիսությունների դահլիճում ներկա է գտնվել <<Խոյ համայնքի սպորտի փառատոն 2024>> սպորտային երկրորդ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Խոյ համայնքում բնակվող և սպորտային...
Մարզում մեծ ակտիվությամբ շարունակվում է Արմավիրի մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում են տարբեր կառույցների 17 թիմեր: Մարզում սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի խրախուսման և տարածման նպատակով անցկացվող խաղերին պարբերաբար մասնակից է լինումԱրմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, այցելում է մարզադաշտեր, հետևում խաղերի ընթացքին: Նշենք, որ առաջնության շնորհիվ նպատակ ունենք պետական...
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հասարակական խորհրդի Արմավիրի մարզի ներկայացուցիչների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրի ընթացքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

2024 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 124 երեխա 03.10.2024
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 124 երեխա։ 59 տղա է լույս աշխարհ եկել, 65՝ աղջիկ։
Համայնքային հերթական այցի շրջանակում մարզի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր Արմավիր քաղաքում հետևեց հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգու կառուցման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում` համայնք-կառավարություն համագործակցությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է 140.3 միլիոն դրամ։...


