Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աճուրդի հայտարարություն 30.08.2024
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի շենքում 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայանալու են աճուրդ-վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/77543.pdf

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 30.08.2024
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/77542.pdf

Աճուրդների հայտարարություն 29.08.2024
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայանալու են աճուրդ-վաճառքներ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/77527.pdf http://armavir.mtad.am/files/docs/77526.pdf

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 5 և Լենուղի բնակավայրի մանկապարտեզներ: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին։ Լենուղի բնակավայրում Դավիթ Խուդաթյանը հետևել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, աշխատանքային հերթական այցերի պլանավորումները, անդրադարձ կատարվեց մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները ներկայացրին...

Տեղի է ունեցել դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 23.08.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզկենտրոնում կազմակերպված կրթական էքսպոյին, որն անցկացվում է առաջին անգամ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և...