Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզի համայնքներում վարչական հսկողություն իրականացրած անձնակազմի հետ: Քննարկվեց ավարտված և ընթացքում գտնվող վարչական հսկողությունների հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ թեմաների:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Շահումյան դպրոցի մարզադահլիճ, Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ գյուղի մոդուլային մանկապարտեզ և Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի մարզադահլիճ: Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում ծանոթանալ նախագծային լուծումներին, քննարկել...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.02.2024
Սույն թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում մարզպետ Դավիթ Խուդաթյանը կընդունի քաղաքացիներին։ Տեղեկացնենք, որ մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելություններ են նախատեսվում մարզի բոլոր համայնքներում։ Ժամանակացույցը նախապես կհրապարակվի։

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները, ոլորտային պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Դավիթ Խուդաթյանը ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պետական առողջապահական...

Դավիթ Խուդաթյանը ճանաչողական այցով եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում 06.02.2024
Այսօր ճանաչողական այցով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանի հետ մարզպետը շրջեց թանգարանում, ծանոթացավ արգելոց-թանգարանի հնագիտական բացառիկ նյութերին, Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկին՝ «Մեծամորի ոսկու» հավաքածուին, որը հայտնաբերվել է 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում,...

Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք և Տարոնիկ բնակավայր 06.02.2024
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է մշակույթի տան հարակից նորակառույց այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: 2022 թվականին համայնքի կողմից ներկայացված բնապահպանական ծրագիրն այսօր արդեն կյանքի է կոչվել, որի արդյունքում քաղաքն ունի 3000 քմ ժամանակակից ոճով ձևավորված այգի՝ նոր ոռոգման համակարգով, զբոսանքի համար հարմար ճեմուղիներով, դեկորատիվ ծառատեսակներով և կանաչ տարածքներով: Ծրագրի արժեքը...