Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ` Լիլիթ Մուշեղյան
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժինը (այսուհետ` Բաժին) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրագրերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Բաժնի կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Բաժնի կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:
2. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժնի գործունեության նպատակներն են՝
1) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Բաժնի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Բաժնի գործունեության խնդիրներն են՝
1) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Բաժնի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
7. Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է տարածքային կառավարման մակարդակում տնտեսության զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործումը.
2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև ապահովում է մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելու աշխատանքները.
5) ապահովում է մարզի զարգացման ծրագրերի ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական ծրագրերին` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակի առանձնահատկությունները.
6) յուրաքանչյուր տարվա համար ամփոփում է նախորդ տարվա ծրագրերի կատարողականի վերլուծությունը և կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի միջոցով Մարզպետի հաստատմանն է ներկայացնում ըստ ոլորտների զարգացման տարեկան ծրագիրը.
7) իրականացնում է ծրագրային քաղաքականության վերլուծություն, ցուցանիշների և թիրախների վերհանում և ազդեցությունների գնահատում.
8) իրականացնում է ըստ ոլորտների գերակայությունների վերլուծություն, առաջնահերթությունների սահմանում և ապահովում է ոլորտային զարգացման ծրագրերի մշակման, դրանց իրականացմանն աջակցելու աշխատանքները.
9) ապահովում է ոլորտին վերաբերող տեղեկատվական հոսքերի կառավարումը` համայնքներից, հասարակական և մասնագիտական կառույցներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն նրանց կողմից իրականացվող ծրագրերի մասին` մարզային զարգացման տեղեկատվական բազան համալրված վարելու, ինչպես նաև Մարզպետի զարգացման ծրագրի իրականացման մասին տարեկան հաշվետվությունը նախապատրաստելու և ներկայացնելու համար.
10) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Մարզպետին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին.
11) ցուցաբերում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային զարգացման ծրագրերի, տարեկան աշխատանքային պլանների կազմման գործընթացում.
12) ցուցաբերում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի նախնական հայտերի, ամբողջական փաթեթների կազմման գործընթացում և ապահովում հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի, հսկողության և մշտադիտարկման աշխատանքների իրականացումը.
13) ապահովում է մասնավոր հատվածի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված համագործակցության կազմակերպման աշխատանքները, աջակցում է մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանը.
14) ապահովում է մարզի, մարզի համայնքների և այլ երկրների համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքների կազմակերպումը.
15) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների ու ծրագրերի հետ համագործակցությունը.
16) ապահովում է մասնակցությունը մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին.
17) ապահովում է մարզում զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և այլ վերլուծությունների իրականացման, համապատասխան առաջարկությունների և հաշվետվությունների մշակման և լիազոր պետական մարմնին ներկայացման աշխատանքները.
18) մասնակցում է զբոսաշրջության ոլորտի գրանցամատյանների կազմման, թարմացման, վարչական ռեգիստրի ներդրման աշխատանքներին և ապահովում է տեղեկատվական բազայի ստեղծման և վարման աշխատանքների իրականացումը.
19) աջակցում է մարզի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին` հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հարցում.
20) Մարզպետի հանձնարարությամբ ներկայացնում է մարզը այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
21) ապահովում է Մարզպետի և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի մոտ զարգացման ծրագրերի շուրջ անցկացված խորհրդակցությունների, հանդիպումների կազմակերպման աշխատանքները և տրված հանձնարարականների կատարումը.
22) քննարկում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումները, բողոքները և լուծում է դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով:
3. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
8. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
9. Բաժնի կառավարումն իրականացնում են Մարզպետը և ոլորտը համակարգող Մարպետի տեղակալը:
10. Բաժնի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
11. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:
12. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով: