Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շարունակվում են Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքները 26.03.2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանն այցելել են Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոն։ Պաշտոնյաները շրջել են կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նախարարը շրջայցի ընթացքում շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր որակ և...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.03.2026
Սույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/91586.pdf

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը 23.03.2026
Մարտի 23-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ Արմավիրի մարզում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցաշարի մեկնարկին մասնակիցներին ողջունել է Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և կարևորելով մրցաշարի անցկացումը՝ որպես մտավոր սպորտի զարգացման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։ Մրցաշարին...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայր 22.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի մանկապարտեզ, որը բարերարների աջակցությամբ մասնակի վերանորոգվել է։ Մարզպետին ներկայացվել է հաստատության շենքային պայմանները և կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպումը։ Քննարկվել են առկա խնդիրները, այդ թվում՝ լրացուցիչ գույքի ձեռքներման, դասասենյակների բարեկարգման և պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը։ Այնուհետև մարզպետը շրջել է մշակույթի տանը, որտեղ տեղակայված է նաև բնակավայրի վարչական...

Կյանքի շարունակություն՝ 11-րդ բալիկը Շենիկի բազմազավակ ընտանիքում 22.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելել է Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում բնակվող ազգությամբ եզդի Սլոյան Ղանադի բազմազավակ ընտանիք։ Ընտանիքում ամիսներ առաջ ծնվել էր 11-րդ երեխան։ Ներկայում ընտանիքում բնակվում են 10 երեխաները. ավագ դուստրը ամուսնացել է։ Ընտանիքն ունի 4 տղա և 7 աղջիկ։ Այցի ընթացքում մարզպետը զրուցել է պարոն Ղանադի հետ , ծանոթացել ընտանիքի սոցիալական և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել երեխաների կրթության,...
Արմավիր քաղաքի մարզադպրոցում այսօր կայացել են մրցումները, որոնց մասնակցել են տարբեր դպրոցների թիմեր։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբով․ առաջին խմբում ընդգրկված են 5-6-րդ, իսկ երկրորդում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել են 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Յուրաքանչյուր թիմ յուրաքանչյուր խաղի համար հայտագրել է 9 աշակերտ։ Մարզային փուլի արդյունքներով՝ • 7-9-րդ դասարանների...


