Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Չեխիայի Հանրապետություն 19.09.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-չեխական մարզային համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 18-22-ը աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասում: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց երկրամասի վարչական շենք, որտեղ նրանց դիմավորեց երկրամասի ղեկավար Յան Կրկոշկան։ Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավարը, ողջունելով հայկական կողմին, ներկայացրեց երկամասնի հնարավորությունները, ռեսուրսները, համագործակցության առավել...

Նշվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օրը 18.09.2023
Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզային իշխանության աջակցությամբ Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի 876 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Երևանի Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, հայ և ռուս մշակութային...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.09.2023
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ին, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 32-ամյակին նվիրված տոնական միջոցառում։ Սիրով հրավիրում ենք բոլորին։

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 15.09.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարներն ու վարչական բնակավայրերի ղեկավարները, ինչպես նաև ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ներկայացվեց Հայաստանի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է Արմավիրի մարզի Արմավիրի-Գյումրի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի միջին նորոգման և Նալբանդյան–Գետաշեն Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Արմավիրի մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ուղղությամբ: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի...