Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 29.08.2023
Օգոստոսի 29-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվեց ՀՀ վարչապետի հանձնարարականների ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները, տրվեց համապատասխան ցուցումներ ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց կատարման ուղղությամբ հետևողական միջոցներ ձեռնարկելու համար: Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին...

Աշխատանք՝ զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին 29.08.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Մասնագետները կներկայացնեն Ձեզ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք...

Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունը՝ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ, կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի շրջանակում համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարներն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, տ.գ.թ., դոցենտ Արման Ավետյանի հետ։ Նրա գլխավորած գիտական խումբն...

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում այսօր անցկացվեց հանդիպում-քննարկում՝ համայնքների բնակիչների և համայնքապետարանների պատասխանատուների հետ։...

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել 824.487.6 ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Մասնավորապես՝ Երևան - Արմավիր - Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ակնալճի հատվածի 1,158 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և Երևան-Արմավիր-Հայաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 1,597 կմ հատվածի...

Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել 24.08.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Ըստ այդմ՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը, գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի...