Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արշալույսում 10 հակակարկտային կայան կտեղադրվի

Արշալույսում 10 հակակարկտային կայան կտեղադրվի 06.07.2021

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Ծրագրի շահառուների թիվը 4141 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 02.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի ընթացքում...

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի 02.07.2021

Նորավանի համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի: Հուշարձանը կկառուցվի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս ձեռնարկով համայնքում վառ կպահվի հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը: Հավելենք, որ համայնքապետարանի հարակից տարածքը նախորդ տարի բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում և այն ապահովվել է նաև ունիվերսալ խաղահրապարակով:

20 տարի տևած դադարից հետո #Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա

20 տարի տևած դադարից հետո #Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա 02.07.2021

20 տարի տևած դադարից հետո #Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա. 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսված հողային աշխատանքները, միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը, տանիքի կառուցումը, դռների ու պատուհանների տեղադրումը շուտով կավարտվի: Իսկ արդեն երկրորդ փուլում կանցկացվի ներքին և...

Էջմիածնում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Էջմիածնում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 01.07.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում կլուծվեն #Էջմիածին քաղաքի համար առաջնային կարևորություն ունեցող հետևյալ խնդիրները. 1️⃣ Կհիմնանորոգովի Սբ.Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը, 2️⃣ Կհիմնանորոգվեն Բաղրամյան փողոցի մայթերը, 3️⃣ Կկառուցվի Ա.Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու (ջրահեռացման) համակարգը: Հետիոտնի համար հարմարավետ տեղաշարժ, իսկ տրանսպորտային միջոցների...

Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 30.06.2021

Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1️⃣ Կասֆատապատվի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցը՝ 7416 քմ: 2️⃣ Կցանկապատվի 1968 թվականին կառուցված մանկապարտեզը: 3️⃣ Մասնակի կվերանորոգվի 1967 թվականին կառուցված մշակույթի տունը: Մյասնիկյան համայնքի զարգացման ծրագրում և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկված և առաջնային կարևորություն ունեցող վերոնշյալ աշխատանքները կիրականացվեն համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35