Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը 01.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մյասնիկյան համայնքում այսօր ներկա է գտնվել 1960-ական թվականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մարզպետը համայնքապետ Տիգրան Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Հավելենք, որ համայնքի նորաբաց մանկապարտեզ կհաճախի շուրջ 120 երեխա: Մյասնիկյան համայնք կատարած այցի շրջանակում մարզպետ Համբարձում...

Տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառումը

Տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառումը 31.05.2021

Երևան քաղաքի Խաչքարների պուրակում «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ը տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառում, որին իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև Արմավիրի մարզպետարանը՝ ներկայացնելով մարզի զբոսաշրջային ներուժը, գաստրո վայրերը մշակութային գրավչություններն ու մարզին բնորոշ փորձառությունները: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2021

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Հենց այդ ճանապարհով հարյուրամյակների դադարից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը` դառնալով հայ ժողովրդի պատմության շրջադարձային իրողություն և անկոտրում կամքի...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեխակ Մեխակյանի ծննդյան 60-ամյա հոբելայանին

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեխակ Մեխակյանի ծննդյան 60-ամյա հոբելայանին 27.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալակիր, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանակիր, փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի ծննդյան 60-ամյա հոբելայանին նվիրված հուշ-ցերեկույթին, որը տեղի է ունեցել հերոսի անունը կրող Արագածի միջնակարգ դպրոցում: Ողջունելով Արցախյան 1-ին պատերազմում հերոսացած և մեր պատմության հաղթական էջերում իր անունն...

Մարզպետը ներկա է գտնվել Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և ՌԴ Սահմանապահների օրվա 103-րդ ամյակներին նվիրված միջոցառմանը

Մարզպետը ներկա է գտնվել Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և ՌԴ Սահմանապահների օրվա 103-րդ ամյակներին նվիրված միջոցառմանը 26.05.2021

Անաստաս Միկոյանի անվան Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 103-րդ ամյակների կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը զորամասի հրամանատարական կազմի, Արագածոտնի մարզպետի, մարզային իշխանության մի խումբ ներկայացուցիչների և հյուրերի հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել ճակատամարտում զոհված...

Մարզպետ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը

Մարզպետ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը 25.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մեծամորի բժշկական կենտրոնում այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը: Նա հորդորում է Արմավիրի մարզի ազգաբնակչությանը  պատվաստվել և այդկերպ կանխել վարակի տարածումը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49