Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոգեբանական և բժշկական ծառայություններ են տրամադրվել մարզի վեց համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին

Հոգեբանական և բժշկական ծառայություններ են տրամադրվել մարզի վեց համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին 04.02.2021

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Արմավիրի մարզի 6 համայնքում (Աղավնատուն, Գայ, Գեղակերտ, Մուսալեռ, քղ. Արմավիր, Մրգաշատ) ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրել է թերապևտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, իրականացրել ուլտրաձայնային, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի հետազոտություններ: Ծառայությունները մասամբ տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում նվիրաբերված շարժական...

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին 27.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և փոխմարզպետների հետ միասին այցելել է Մյասնիկյան, Սարդարապատ և Ջանֆիդա համայնքներ, հարգանքի տուրք մատուցել Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին: Արմավիրի հոգևոր առաջնորդի...

Աշխատանքային այց ՀԱԷԿ

Աշխատանքային այց ՀԱԷԿ 22.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև АО «Русатом Сервис» ընկերության ղեկավար անձանց հետ միասին այսօր աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում: Այցի ընթացքում ամփոփվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում 2020թ. կատարված աշխատանքների արդյունքները: ՀԱԷԿ-ի...

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը 20.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքների ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, մարզպետի տեղակալներ Արգիշտի Մեխակյանը, Ալեքսան...

Քննարկվել են մշակութային ու կրթական ծրագրեր

Քննարկվել են մշակութային ու կրթական ծրագրեր 19.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպել է Երևանում <<Դոմ Մոսկվի>> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ Յուրի Դեդովի հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր, մշակութային ու կրթական ծրագրեր։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նման նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և...

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը 14.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08