Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ավարտվել են Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները 02.12.2020

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցը` անվտանգ երթևեկ ապահովելով շուրջ 1450 շահառուի և տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 46 մլն 987.425 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 21 մլն 144.341 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 55%-ը` 25 մլն 843.084 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը: Իրականացված աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է 7500 քմ մակերեսով 1500 մ երկարությամբ...

Դաշտ և  Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան 01.12.2020

Դաշտ և  Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան. Դաշտում 2019 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61%` 3 մլն դրամ: Կողբավաում էլ գյուղատնտեսական աշխատանքների...

Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են  նոր մարզագույքով

Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով 30.11.2020

Արմավիրի մարզ Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով. Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:...

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը 27.11.2020

Ավարտին են մոտենում Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ: Հավելենք, որ հետագա...

 Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները 26.11.2020

Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով շուտով կավարտվեն Բաղրամյան 22, 25, 29, 31, 33, 35, 25/1, 27/1, 29/1, 31/1, Աբովյան 139, 141 շենքերի բակային և այդ շենքերն իրար միացնող միջբակային տարածքներում ընթացող շինարարական աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն ամբողջական ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների և շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհային քարտեզը 18.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իրավիճակը հաղթահարելու հետևյալ ճանապարհային քարտեզը. ✅ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: ✅ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20