Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 04.10.2013

Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել մեր ժողովրդի կողմից և...

<<Զվարթնոց>> երգի խումբը մեծ հաջողություն է ունեցել արտերկրում 01.10.2013

2012-2013 թվականներին <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի օգնությամբ կազմակերպեց <<Զվարթնոց>> խորագրով Հայ երգի մրցույթ-փառատոնը, որն ուղեկցվում էր ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի պրոֆեսորների դասընթացներով: <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ-փառատոնի նպատակն էր երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.09.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերվում էին 2013...

Մարզպետ Աշոտ Ղարհրամանյանն ընդունեց Սլովակիայից ժամանած գործարարին 26.09.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Սլովակիայի Հանրաապետությունից ժամանած գործարար Պավել Կոստյակին: Վերջինս Արմավիրի մարզում էր՝ գյուղմթերքի վերամշմամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող արտադրատեսակներին ծանոթանալու և փոխգործակցություն սկսելու նպատակով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հյուրին ներկայացրեց <<Լևոն>> ՍՊԸ-ի, <<Բարիք Պ>> ՓԲԸ-ի, ԱՁ Շիրակ Այվազյանի և <<Արարատ>> սննդի կոմբինատի կողմից առաջարկվող հիմնական...

Ի գիտություն 25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին:

Ցուցադրվեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները 24.09.2013

ՀՀ Արմավիրի մարզում շարունակվում են միջոցառումները` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին: Նման միջոցառում այսօր Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տան հարակից այգում կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների ստեղծագործությունները, ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  Արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, արվեստասեր հասարակության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 17:34:06