Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 31.08.2015
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի հաստատմանը ներկայացրեց...

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 28.08.2015
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:...

Շնորհակալական նամակ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 25.08.2015
Շնորհակալական նամակն ամբողջության

Մարզպետն այցելել է կարկուտից տուժած համայնքներ 24.08.2015
Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները: Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով` մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը: Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա: Գյուղապետ Կորյուն...
Ի գիտություն 21.08.2015
2015 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մուսալեռի հուշահամալիր 12.08.2015
Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 11-ին Մուսալեռի հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը:...