Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարը և մարզպետը հետևել են մարզում ընթացող ոռոգման համակարգերի արդիականացման  աշխատանքներին

ՏԿԵ նախարարը և մարզպետը հետևել են մարզում ընթացող ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին 23.03.2021

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, եղել ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներում։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրել են, որ Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը...

 Մարզպետն առցանց հանդիպում է ունեցել «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրների հետ

Մարզպետն առցանց հանդիպում է ունեցել «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրների հետ 22.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արմավիրի գույներ» տուրիստական ծրագրի շրջանակներում առցանց հանդիպում է ունեցել «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրների` Արամ Վարդանյանի և Մեգան Սթարի հետ: Նշենք, որ բլոգի նպատակն է բացահայտել Հայաստանի քիչ հայտնի, բայց մեծ տուրիստական գրավչություն ունեցող վայրերը, օգնել ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիստներին` պլանավորելու իրենց ճանապարհորդությունը և շրջելու Հայաստանի մարզերի բացառիկ և յուրօրինակ երթուղիներով։...

Շահագործումից 72 տարի անց վերակառուցվում է Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը

Շահագործումից 72 տարի անց վերակառուցվում է Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 22.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պտղունք համայնքում վերակառուցվող դպրոցի շինհրապարակ, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր` 72 տարվա ընթացքում, երբևէ չի վերանորոգվել։ Շենքն ունեցել է 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի...

Ավարտվել է Նորակերտ համայնքի գազաֆիկացման ծրագիրը

Ավարտվել է Նորակերտ համայնքի գազաֆիկացման ծրագիրը 18.03.2021

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Նորակերտ համայնքի 4-րդ, 10-րդ և 17-րդ փողոցների գազատարի կառուցման աշխատանքները. կառուցվել է 1794.5 գծմ երկարությամբ գազատար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 37 մլն 379.5 հազ. դրամ` պետություն-համայնք հավասար` 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 10 ժամանակավոր աշխատատեղ: Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում և համայնքի...

Ավարտվել են  Մարգարա համայնքի 6 փողոցի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները

Ավարտվել են Մարգարա համայնքի 6 փողոցի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները 17.03.2021

Ավարտվել են Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները. կառուցվել է 2366 գծմ ջրագիծ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ: Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կրճատվել են վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը...

 Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչը պարգևատրվել է խիզախության համար

Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչը պարգևատրվել է խիզախության համար 17.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանին` Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանին մարդկային կյանք փրկելու հարցում դրսևորած խիզախության համար պարգևատրելու նպատակով: Ողջունելով հյուրերին` Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Արմենին` մարդասիրական բացառիկ որակների և քաջության համար` նշելով, որ նրա սխրանքը մեծ պատիվ է բերել հայրենի մարզին, համայնքին և իր իսկ ընտանիքին: Արմենին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28