Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ` Արմավիրի մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ` Արմավիրի մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 09.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանը և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար: Դասընթացները կմեկնարկեն ապրիլ 1-ից և կիրականացվեն շաբաթը երեք անգամ` Հովհաննես Հովհաննիսյանի անվան թանգարանում: Դասընթացները նախատեսված են ռուսաց...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ 08.03.2021

Հարգարժան տիկնայք` սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մարտի 8-ից սկիզբ առնող կանանց մեկամսյակը թող կրկնապատկի Ձեր ուժն ու գեղեցկությունը, Ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ`իրականություն դարձնելով Ձեր երազանքներն ու արդարացնելով սպասումները: Օգտվելով այս գեղեցիկ տոնի ընձեռած առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ առանձնահատուկ վերաբերմունքը, սերն ու խոնարհումն արտահայտել...

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենին

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենին 04.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանին և հիմնադրամի համայնքային ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին: Հանդիպման շրջանակներում մարզպետը COAF-ի գործընկերների հետ քննարկել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արմավիրի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հիմնադրամի կոմղից ցուցաբերած աջակցության տարաբնույթ ծրագրերը և առանձին բաղադրիչներով դրանց շարունակականության ապահովման...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Թումո» կենտրոն

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Թումո» կենտրոն 03.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել...

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով. կանցկացվի 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով. կանցկացվի 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց 23.02.2021

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:...

Մշակութային հագեցած օր Արմավիրի մարզային գրադարանում

Մշակութային հագեցած օր Արմավիրի մարզային գրադարանում 19.02.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արեքեպիսկոպոս Ադամյանի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ԿԳՄՍ նախարարության Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49