Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպում՝ Արմավիրի մարզպետարանում

Իրազեկման հանդիպում՝ Արմավիրի մարզպետարանում 15.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի վերաբերյալ իրազեկման հանդիպում, որին ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը: Քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորություններն Արմավիրի մարզում։ Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին...

Արմավիրի մարզի 39 համայնքում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի  վերանորոգմանն ուղղված աշխատանքները

Արմավիրի մարզի 39 համայնքում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգմանն ուղղված աշխատանքները 15.06.2021

Արմավիրի մարզի 39 համայնքում Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգմանն ուղղված աշխատանքներ: Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 93 կմ ոռոգման ներտնտեսային ցանց: Արմավիրի մարզի 39 համայնքի ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական զարգացման բանկի 90% ֆինանսավորմամբ և համայնքների 10% համաֆինանսավորմամբ: ✔️ Ծրագրի շահառու համայնքներն են. Քղ. Էջմիածին Արազափ...

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 2 սուբվենցիոն հայտ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 2 սուբվենցիոն հայտ 14.06.2021

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 2 սուբվենցիոն ծրագիր: Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել է 15 ծրագրային հայտ: • Լուկաշին համայնքի Հունան Ավետիսյան փողոցի սալարկում • Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ, 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացում Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար...

Ակնալիճ համայնքում բացվել է «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնը

Ակնալիճ համայնքում բացվել է «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնը 11.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը Ակնալիճ համայնքում նեկա է գտվել Եզդիների կողքին նախաձեռնության կողմից ստեղծված «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնի բացմանը: Պատմությունը փաստում է, որ հայ և եզդի ժողովուրդները, ճակատագրի բերումով, միասին դիմակայել են բազում փորձությունների ու դժվարությունների: Հայաստանն այսօր եզդիների հայրենիքն է նաև, որտեղ նրանք ապրում և ստեղծագործում են: «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնի...

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված 13 սուբվենցիոն հայտ.

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված 13 սուբվենցիոն հայտ. 07.06.2021

ՀՀ կառավարությունն առաջին փուլով հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի 13 հայտ. Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգում. Բաղրամյան թիվ 6, 8, 10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքների հիմնանորոգում: Նորավան համայնքի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը  Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի կապակցությամբ 04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս օրը Ձեզ համար յուրովի տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում Ձեր կյանքի նոր էջը, որն ապահովում է Ձեր մուտքը որպես անհատ, մասնագետ ու քաղաքացի կազմավորվելու և ինքնահաստատվելու կարևորագույն դարբնոց։ Ինչ խոսք, ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց ապագա մասնագիտությունը: Իմ ցանկությունն է, որ ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ անցնեք,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59